ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի կողմից արձակված հրթիռները հետ մղելու մասին – armeniatoday.am

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածները, փոխանցել է Al Arabian:

Գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ ՀՕՊ համակարգերը ներկայումս աշխատում են իրանական կողմից սկսած հարձակումները չեզոքացնելու ուղղությամբ: 

Նախարարությունը նաև հստակեցրել է, որ երկրի տարբեր շրջաններում լսվող ձայները պայմանավորված են հենց պաշտպանական համակարգերի գործողություններով:

Իրանական աղբյուրները մայիսի 4-ին հայտնել էին, որ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն ԱՄԷ-ի վրա հարձակվելու ծրագրեր։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հենց սկզբից Թեհրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին:

Leave a Comment