ՔԿ-ն մանրամասնել է Վեդիի անչափահաս քույրերի ենթադրյալ բռնության գործը – armeniatoday.am

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արարատի մարզում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգությունների գործից:

Ըստ գերատեսչության՝ 2026 թվականի փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին է դիմել երկու անչափահաս աղջիկների հայրը։ Նա հայտնել է, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, ով ունի մտավոր հետամնացություն, նրա նկատմամբ կատարել է անառակաբարո արարք:

Նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ. Ե.-ն իրենց ընտանիքի բարերարն է և հերքել է սեռական հարաբերության փաստը, ինչպես նաև հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունից:

Գործի շրջանակներում քննվում է նաև մյուս անչափահաս քրոջ հաղորդումը, որը ներկայացվել է ապրիլի 22-ին. ըստ այդմ՝ ապրիլ ամսվա ընթացքում Արթուր անունով մի տղամարդ, դպրոց տանելու պատրվակով, նրան նստեցրել է մեքենան, սակայն տարել է քաղաքի եկեղեցու մոտակա շինություններից մեկը և սեռական հարաբերություն ունեցել հետը:

Քննչական կոմիտեն նշել է, որ այս տուժողը ևս ունի մտավոր խնդիրներ և մանկավարժահոգեբանական աջակցության կարիք: Իրավապահները տեղեկացնում են, որ երկրորդ անչափահասը տվել է իրարամերժ և հակասական ցուցմունքներ: Հարցաքննության մի դրվագում նա ամբողջությամբ հերքել է Արթուրի կամ որևէ այլ անձի հետ սեռական կապը՝ նշելով, թե տղամարդը նույնիսկ չի համբուրել իրեն, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնել է, որ շուրջ մեկ տարի է՝ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:

Ներկայումս նշանակված է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մատնանշված անձինք, ընտանիքի անդամներն ու մանկավարժները:

Leave a Comment