Իսրայելը ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանին թիրախային հարվածներ հասցնելու ծրագրերը. CNN

Իսրայելը ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանին թիրախային հարվածներ հասցնելու ծրագրերը. CNN

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրը, Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգում է գործողությունները Հորմուզի նեղուցում աճող լարվածության ֆոնին, ինչը սպառնում է Իրանի հետ հաստատված հրադադարին:

Ըստ պարբերականի՝ արդեն մշակված են կարճատև և թիրախային ռազմարշավի ծրագրեր, որոնք կարող են ներառել հարվածներ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Այս քայլի նպատակը բանակցություններում Թեհրանի վրա ճնշում գործադրելն է: Վերջնական որոշումը կախված է Դոնալդ Թրամփից, ով, թեև դժգոհ է բանակցությունների դանդաղ ընթացքից, սակայն դեռևս վարանում է գնալ լայնամասշտաբ պատերազմի էսկալացիայի:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment