Ինձ զգում եմ` ինչպես տանը. Սերդար Քըլըչը` Երևանում – armeniatoday.am

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Երևանում անցկացվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ ինքն ու իր ըներները զգում են իրենց ինչպես տանը։

«Շատ ընկերական, հյուրասեր միջավայրում ենք զգում մեզ, այդ ընկերությունը վայելում ենք, այդ բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից։ Եվ կառուցողական առաջարկներ ենք ստեղծում երկու կողմից»,- լրագրողներին նշել է նա։

Ավելի ուշ պանելային քննարկման ժամանակ նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ձևակերպումն իրականում վստահության ամրապնդում է։

«Բոլոր քայլերը մենք փորձում ենք անել, որ լիովին կկարգավորվեն հարաբերությունները մեր երկու երկրների միջև, բայց չեք կարող հայկական-թուրքական կարգավորման գործընթացը առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից»,- նշել է նա։

Քըլըչի ոսքով՝ չի կարելի կապակցվածությունը միայն տրանսպորտով, հաղորդուղիներով, երկաթուղիներով սահմանափակել, ավելի կարևոր ոլորտներ կան, որտեղ կողմերի ջանքերը պետք է դնել համացանցային, տրանսպորտային, օդային, համացանցային հաղորդուղիները։

«Վերջերս մենք համաձայնագիր ենք ստորագրել հայկական ընկերությունների հետ, այդ առումով, որպեսզի ավելի լավ ծառայություններ մատուցենք հայ ժողովրդին, մենք պետք է ավելի լայն մոտեցում ունենանք կապակցվածության հաղորդուղիների այս գաղափարին, ավելի ընդլայնված մոտեցում պետք է ունենանք հաստատելու խաղաղության և կայունության այս տարածաշրջանում»,- շեշտել է նա։

Հայաստանը և Թուրքիան Երևանում ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրություն։

Կամրջի վերականգնման վերաբերյալ քննարկումներն ընթանում էին 2023 թվականից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի ժամանակից ի վեր։

Անիի կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այն ունի կարևոր պատմամշակութային նշանակություն և համարվում է միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ։

Leave a Comment