Հիմա նույնն արվում է Հայաստանի մասով։ Ու կրկին, ինչպես 2022–ին, հայերին Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ դարձնելու հովանավորը Ֆրանսիայի տխրահռչակ նախագահ Մակրոնն է։ Այն Մակրոնը, որին Ֆրանսիայում պատրաստվում են վռնդել իշխանությունից։
Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Փաշինյանն ու Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։
Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։
Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ելույթ, որի ժամանակ արցախցիները որակվեցին որպես սեպարատիստներ, հայ գերիները՝ հանցագործներ։
Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։
Պրահա–2 թույլ չտալու համար պետք է հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս ու մերժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում Արցախի ճակատագիրը կրկնվելու է Հայաստանի համար, բայց ավելի վատ տարբերակով։
Միացի՛ր, որ փոխենք»։