Քըլըչը չի ասում՝ երբ է Թուրքիան նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը

«Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցող թուրք բանագնացը հրաժարվել է ասել, թե Անկարան երբ է նախատեսում բացել հայ – թուրքական սահմանը:

«Սահմանի բացման հարցը մենք այստեղ չենք քննարկել: Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ ձևակերպումները վերջնական տեսքի բերվեն, կբացենք սահմանը: [Ալիջանի անցակետի] շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի և այլն, և այդպես շարունակ»,- ասել է հայ – թուրքական հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Դիվանագետը պնդել է, թե խոչընդոտները «զուտ տեխնիկական ու բյուրոկրատական են, որոնք պիտի կարգավորվեն». – «Մենք մեր քաղաքական կամքը հայտնել ենք դեռ 2022 թվականի օգոստոսին: Բայց չեմ կարող կանխատեսել, թե երբ կբացվի սահմանը, չեմ ուզում սխալ տեղեկություն տալ»:

Leave a Comment