«Կայուն քաղաքներ». անվտանգ, հարմարավետ, բնության հետ ներդաշնակ​​​​​​​​​​​​​​​​․ «Մասնագիտություն»

Հասարակական տրանսպորտի զարգացում, հետիոտնային ենթակառուցվածքների բարելավում, էկոլոգիապես մաքուր լուծումների կիրառում, էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի օգտագործում, թափոնների վերամշակում, կանաչ տարածքների ընդլայնում, աղտոտվածության նվազեցում, պատրաստվածություն բնական և տեխնածին աղետներին, մատչելի և հարմարավետ միջավայր բոլոր քաղաքացիների համար. «կայուն քաղաքներ»՝ դիմակայուն, կենսունակ և անվտանգ միջավայր, որտեղ մարդու գործունեությունը բնության հետ ներդաշնակ է, էկոլոգիապես մաքուր, տնտեսապես արդյունավետ և սոցիալապես ներառական բնակավայր, որը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, պահպանում էկոլոգիական հավասարակշռությունը, բարձրացնում քաղաքացիների կյանքի որակը՝ ստեղծելով բարեկեցիկ կյանք բոլորի համար:

«Կայուն քաղաքներ» տերմինը ճարտարապետության և քաղաքաշինության մեջ ձևավորվել է նախորդ դարի 80-ականներից, լայնորեն սկսել է կիրառվել 2000 թվականից:

«Կայուն քաղաքներ» մագիստրոսական կրթական ծրագիր. անչափ օգտակար, բազմաոլորտ, կարևոր ու պահանջված մասնագիտություն: Զինված մասնագիտական հիմնարար գիտելիքներով՝ բանիմաց մասնագետներն արդյունավետ կիրականացնեն իրենց նորանոր գաղափարները՝ զարդարելով մեր մոլորակը գեղեցիկ, անվտանգ, հարմարավետ ու արդյունավետ նշանակություն ունեցող կառույցներով՝ ներկա և ապագա սերունդների համար։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Շատվորյանը, «Կայուն քաղաքներ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արթուր Մանուկյանը և առաջին կուրսի ուսանող Վարուժան Հակոբյանը:

Leave a Comment