Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Բաքու կատարած այցի շրջանակներում ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների երկարաժամկետ և կոնկրետ արժեքը Հռոմի համար:
Կողմերը մտադիր են ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության, ներդրումների և քաղաքական երկխոսության ոլորտներում՝ այն վերածելով երկու երկրների համար շոշափելի հնարավորությունների:
«Այսպիսի դժվարին ժամանակներում, ինչպիսին մենք ենք ապրում, կարևոր է պահպանել մեր ուշադրության կենտրոնացումը։ Եվ Իտալիայի ու Ադրբեջանի հարաբերությունները նման հենասյուներից մեկն են»,- գրել է նա X-ի իր էջում։
