«Քոչարյանը շանս չի՛ ունենալու, չե՛ք անցնելու, շեմի տակ եք մնալու։ Սա ամենայն հավանականությամբ ձեր վերջին կամ նախավերջին ելույթն էր Ազգային ժողովում, տիկի՛ն Կյուրեղյան, ձեր ու ձեր ամբողջ խմբակցության»,- իր ելությում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամվոր Վահագն Ալեքսանյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին, ով ասել էր, թե «Պետք է ընտրել ազգային, պետականամետ ընդդիմադիր ուժի և շանս չտալ ՔՊ-ին՝ Ալիևի ներկայացուցիչներին, վերընտրվելու»:
«Ասում է՝ քվեարկե՛ք ընդդիմադիր ազգային ուժերին, որովհետև այս իշխանությունը դատարկում է մարզերը, որ 300 000 ադրբեջանցի գա։ Արա՛, այս իշխանությունը դատարկո՞ւմ է մարզերը։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միակ իշխանությունը, որի օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավել տուն է կառուցվել, այս իշխանությունն է»,- արձագանքեց Ալեքսանյանը:
Ելույթն ամբողջությամբ` տեսանյութում: