Կայա Կալասն Ադրբեջանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Սկսվել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այցը Բաքու։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակությունից։

Կալասն ասել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկեր է, և, հետևաբար, ուրախ է Բաքվում գտնվելու համար։

«Մեր համագործակցությունը խորացնելու հստակ ներուժ կա, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում: ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը մեր ընդհանուր ռազմավարական շահերից է բխում, և մենք պատրաստ ենք քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն Ադրբեջանի հետ», – ասել է նա:

ԵՄ ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս թափը։

«ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ այս գործընթացին աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման միջոցառումներ, և այս ոլորտներում մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք», – հավելել է նա։

Leave a Comment