Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների


Միջազգային


Թուրքիայում ընթացող «EFES 2026» բազմազգ զորավարժությունների նախապատրաստական ​​​​ուսուցողական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանի զինծառայողները։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Միջազգային զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողները տարբեր զորավարժարաններում մարզվում են հրետանային համակարգերի և ականանետերի սարքերով:

Նշվում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները իրենց առաջադրանքները կատարում են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։


Leave a Comment