ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Էմանուել Մակրոնի պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան։
Նախագահականում նախօրեին կայացած ընդունելությանը նա նույնպես մասնակցել է։ Ավելին, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, բաժակ է բարձրացրել, երբ Էմանուել Մակրոնը առաջարկել է խմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենացը։
