Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում կուտակված լուրջ խնդիրներին, կողմերը կենտրոնացել են ապագա համագործակցության վրա:
Վարչապետը նշել է, որ խնդիրները, այդ թվում՝ դեսպանի հետկանչը և ուկրաինական կողմի հայտարարությունները, դեռևս արդիական են, սակայն հանդիպման ընթացքում տիրել է բարեկամական մթնոլորտ:
Կոբախիձեն շեշտել է, որ Վրաստանը շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդին և հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ:
