Հաղորդավարներ` Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Այսօրվա հատուկ հյուրերն են՝ լատվիացի գրող, դրամատուրգ Ռասա Բուգավիչուտե–Պեցեն և գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը։
Թեման. Կխոսենք մայիսի 3-ին «Երազ» այգում կայացած մանկական «Երազի գիրք» 5-րդ փառատոնի մասին: Բացահայտելու ենք «Մթության մեջ տեսնող տղան» գրքի խորքային ուղերձները, իրական կերպարների պատմությունները և հեղինակի հայկական արմատների հետ կապված հետաքրքիր մանրամասները:
Ինչպես միշտ՝ ձեզ ենք ներկայացնելու օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ: