Մակրոնն ասում էր՝ Երևանը լի է էներգիայով. քաղաքապետ

Մակրոնն ասում էր՝ Երևանը լի է էներգիայով. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքում տեղի ունեցող փոփոխությունները տրամադրություն են փոխում։ «Գույները, որ մեր կենտրոնում ավելացել են, իրապես ազդում են մեր տրամադրության վրա»,- ասել է նա։

Տիգրան Ավինյանը նաև պատմել է. «Այսօր Մակրոնին հարցնում էի՝ արդյոք տարբերություն նկատո՞ւմ է 8 տարի առաջվա հետ, երբ 2018 թ. այցելել էր Երևան, և նա ասում էր՝ քաղաքը շատ լի է էներգիայով ու փոխված է։ Կարծում եմ՝ սա այն կարևոր փոփոխությունների արդյունքն է, որոնք տեղի են ունենում քաղաքում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment