Երևան քաղաքն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել. Ավինյան

Երևան քաղաքն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ յուրաքանչյուր փոխարինվող ծառի վերաբերյալ պետք է քննարկում ունենալ։ «Այսինքն՝ յուրաքանչյուր ծառ, որը պոտենցիալ ենթակա է փոխարինման, պետք է անցնի այդ քննարկման միջով։ Որոշվի, օրինակ՝ եթե դեռևս ինչ-որ խնդիրներ ունի, բայց միգուցե կարող ենք ևս 2-3 տարի պահել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ լինի հանրային մասնակցություն. «Այնպես չէ, որ գիտնականներն ուղղակի ասացին, մենք էլ գնացինք ու արեցինք։ Այս անգամ այդպես չենք անում։ Անում ենք մանրամասն, համբերատար՝ բացատրելով ու ներկայացնելով, թե ինչն ինչու ենք անում և ինչ խնդիր ենք լուծում»,- շեշտել է քաղաքապետը։

Նա ընդգծել է, որ Երևան քաղաքն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել. «Սա պետք է արձանագրել»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment