Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ գնված 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն տեղում են:
«Կառավարության աջակցությամբ գնված 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են` մեր տրոլեյբուսային պարկում: Մնացածը շուտով կլինեն Երևանում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գիծ մուտք գործելուց հետո այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է ունենանք»,- ասել է Ավինյանը: