Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է մայրաքաղաքի ենթակառուցվածքային աշխատանքներին։ «Երբ ֆունդամենտալ աշխատանք ունենք անելու, բոլոր հարցերը պետք է հաշվի առնել։ Այսինքն՝ լարերը չպետք է օդում կախված մնան։ Այդ ծավալի աշխատանք է արվում, բայց նախապես այդ հարցերը պետք է լուծված լինեն, մինչև հիմնանորոգման աշխատանքները սկսվեն»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ երբ արվում է ճանապարհի հիմնանորոգում կամ նույնիսկ միջին նորոգման աշխատանք, այսուհետ լարերի հարցն էլ պետք է լուծվի։ «Կապ չունի, որ դա հավելյալ ժամանակ և ֆինանսներ է պահանջում»,- ընդգծել է նա։
