Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին

Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով որպես նախընտրական պոպուլիզմ և իբրև սեփական հանրության ուշադրությունը ներքին ծանր խնդիրներից շեղելու փորձ: 

Բելառուսական կողմի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են այսպես կոչված «արտաքին թշնամու» կերպար ստեղծել՝ քողարկելու համար երկրում առկա սոցիալ-տնտեսական բարդ վիճակը, աղքատության բարձր մակարդակն ու գործազրկությունը:

Վարանկովն ընդգծել է, որ Բելառուսը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը, ուստի անթույլատրելի է համարում որևէ կողմի միջամտություն կամ դասեր տալու փորձերը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment