Կրակոցներ Սպիտակ տան մոտ. կա վիրավոր


Միջազգային


Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ դեռահաս է վիրավորվել։

Associated Press-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վաշինգտոնի հրշեջ և շտապօգնության վարչության խոսնակ Վիտո Մաջիոլոն։

Նա նշել է, որ դեռահասը «աննշան վնասվածքներ» է ստացել։

Ավելի ուշ, մամուլի ասուլիսում, ԱՄՆ գաղտնի ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինը հայտարարել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հրազեն են նկատել անցորդի մոտ,  որը գտնվում է Սպիտակ տնից մոտ երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Կապ հաստատելուց հետո անհայտ անձը փորձել է փախչել և սկսել է կրակել իրավապահ մարմինների վրա, որոնք պատասխանել են կրակոցներով։ Այդ անձը վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում, – ասել է Քուինը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել կրակողի առողջական վիճակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցը կրակ է բացել Սպիտակ տնից հարավ գտնվող 15-րդ փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում։


Leave a Comment