Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մայիսի կեսերին Պեկինում նախատեսված հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրենց հարաբերությունները բնութագրել է որպես շատ լավ։
«Մենք հակառակորդներ ենք։ Բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ ավելի լավ է Չինաստանի հետ լեզու գտնել, քան պատերազմել։ Եվ նրանք նույնպես այդպես են մտածում», – ասել է Թրամփը Salem News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Չինաստանը հետևում է Իրանի շուրջ կատարվողին, ինչպես նախկինում հետևում էր Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակին։
Թրամփը նաև հաստատել է, որ Սի Ծինփինը նոյեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ։