Նեպտունի ուղեծրից այն կողմ գտնվող 2002 XV93 փոքր մոլորակի վրա առաջին անգամ հայտնաբերվել է մթնոլորտ։ Այն դարձել է երկրորդ տրանսնեպտունյան օբյեկտը Պլուտոնից հետո, որի շուրջ կա գազային շերտ։ Բացահայտումը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում։
Հետազոտությունը կատարել են ճապոնացի աստղագետները՝ Կո Արիմացու ղեկավարությամբ։ Մոլորակի տրամագիծը մոտ 488 կմ է, մակերեսը՝ մուգ, կազմը՝ հավանաբար սառեցված գազերից։ Մթնոլորտը հայտնաբերվել է 2024 թ.-ի տեղի ունեցած աստղային խավարման ժամանակ․ գիտնականները հետևել են, թե ինչպես է աստղի լույսը անցնում մոլորակի կողքով, և այդ տվյալները ցույց են տվել նոսր գազային շերտի առկայությունը։
Գիտնականների հաշվարկներով՝ այդ մթնոլորտը Երկրի մթնոլորտից 5–10 միլիոն անգամ ավելի նոսր է և պետք է արագ ցրվի տիեզերքում։ Հավանական է, որ այն պահպանվում է մոլորակի ներսում ընթացող գործընթացների կամ առաջացել է գիսաստղի բախումից հետո։ Հետագա ուսումնասիրությունները պետք է պարզեն դրա իրական ծագումը։
