ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում հարձակվել են երկու բեռնատար նավերի վրա, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակներում իր աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանից ուղևորվում էին դեպի Իրանի ափեր։ Միջադեպի մասին մանրամասները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ սկսել են ստուգվել տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ-ն խորտակել է իրանական մի քանի մոտորանավակներ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը մայիսի 4-ին հայտնել էր, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են իրանական վեց փոքր մոտորանավակ։ Թեհրանը պաշտոնապես հերքել էր այս պնդումները՝ հայտարարելով, որ մայիսի 4-ին Իրանի ՌԾՈւ ոչ մի նավ ԱՄՆ-ի կողմից չի խորտակվել։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։
