Երևանը Բաքվի հետ քննարկել է ռուսական առևտրային արգելքները շրջանցելու հարցը. ԶԼՄ

Աղվերանում ապրիլի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները Ադրբեջանի օգնությամբ հաղթահարելու հնարավարության հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպման թեմաներից էր հայկական արտադրանքը ադրբեջանական շուկայում իրացնելու հնարավորությունը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ։ Պարբերականի փոխանցմամբ՝ դրա դիմաց ադրբեջանական կողմը կարող է քաղաքական զիջումներ ակնկալել։

Ապրիլի վերջին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում նաև գործարարներ էին։ Հայկական կողմի հետ կայացած հանդիպման արդյունքներով համաձայնեցվել էր սահմանազատման ուղեցույցների նախագծերի տեքստերը։

«Ջերմուկի» առնչությամբ հարուցված քրեական գործի և հայկական արտադրանքի որոշ խմբաքանակների արգելքի ֆոնին այդ հանդիպմանը քննարկվել էին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների հարցը։

Կարդացեք նաև՝

Մոսկովյան բանակցությունների երանգները. Փաշինյան-Պուտին բաց խոսակցությունից մինչև հնարավոր ճնշումներ հայկական բիզնեսի վրա:

Leave a Comment