Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին պարգևատրել է Փառքի շքանշանով: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Շքանշանը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին) տրվող բարձրագույն պարգևն է:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։

Պարգևը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից և Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment