Կրակոցներ Սպիտակ տան մերձակայքում | Radar Armenia

Կրակոցներ Սպիտակ տան մերձակայքում

Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է զինված տղամարդու, որը Վաշինգտոնի հուշարձանի հարակից տարածքում կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ։

Գաղտնի ծառայության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, երբ քաղաքացիական հագուստով գործակալները Սպիտակ տան մերձակայքում նկատել են կասկածելի տղամարդու՝ նրա մոտ զենքի առկայության ակնհայտ ուրվագծով։

Երբ իրավապահները մոտեցել են, տղամարդը փորձել է փախչել, ապա կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Ի պատասխան՝ սպաները նույնպես կրակ են արձակել և վնասազերծել կասկածյալին։

Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։

Միջադեպի հետևանքով տուժել է նաև մեկ անչափահաս, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք նա վիրավորվել է կասկածյալի կրակոցներից, թե ոչ, սակայն նախնական գնահատականներով՝ հավանական է, որ վնասվածքը կապված է հենց նրա գործողությունների հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment