Մայիսի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, երեք թևավոր հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում:
«ԱՄԷ ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, երեք թևավոր հրթիռ և չորս ԱԹՍ, որի հետևանքով երեք մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ֆուջեյրայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նավթային համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել են Հնդկաստանի երեք քաղաքացի: