Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործ



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Կրասնոդար քաղաքում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական գերեզմանների պղծման փաստով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտե-ի տարածաշրջանային կառույցը։

Քննության տվյալներով՝ մայիսի 1-ի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Կոպանսկոյե գյուղի գերեզմանատուն և վնասել հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինվորների 14 գերեզման։ Արդյունքում վնասվել են 13 լուսանկարների ապակե շրջանակներ, ինչպես նաև մեկ փայտե խաչ։

Իրավապահները ներկայում պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները և փորձում են հայտնաբերել վանդալիզմի համար պատասխանատու անձանց։ Նմանատիպ դեպք ավելի վաղ գրանցվել էր նաև Տվերի մարզում, որտեղ ևս հարուցվել էր քրեական գործ գերեզմանների պղծման փաստով։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment