«Եթե նախկին իշխանությունները չէին էլ ակտիվ մասնակցել, չեն խանգարել, ես համոզված եմ, որ այսօր հենց առաջին խոչընդոտը Հայաստանի գործող վարչակազմն է»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով անհետ կորածների խնդրի մասին։
Նա նշեց, որ այսօր պառլամենտական դիվանագիտական մակարդակում ամբողոջվին լռություն է անհետ կորածների խնդրով։
Լ. Ալավերդյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմին մեր տղաներին հանձնել են հողերի հետ միասին։
Աղբյուրը` Panorama.am

