Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) խստորեն դատապարտել է երկրի քաղաքացիական թիրախների վրա Իրանի կողմից վերսկսված հարձակումները և պահպանում է հակահարված տալու իր օրինական իրավունքը։ Այս մասին ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«ԱՄԷ-ն խստորեն դատապարտում է Իրանի կողմից վերսկսված ահաբեկչական հարձակումները, որոնք թիրախավորել են քաղաքացիական թիրախներն ու կառույցները՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», – ասվում է WAM լրատվական գործակալության կողմից մեջբերված փաստաթղթում։ Նախարարությունը շեշտում է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի երեք քաղաքացիներ։
Նախարարությունը շեշտել է, որ Իրանի հարձակումը ներկայացնում է «վտանգավոր սրացում, անընդունելի խախտում և ուղղակի սպառնալիք ԱՄԷ-ի անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը»։ Իշխանությունները զգուշացրել են, որ ոչ մի դեպքում չեն հանդուրժի իրենց անվտանգության վրա հարձակումները և «պահպանում են այդ հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունքը»։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը նաև Իրանին համարել է «լիովին պատասխանատու այս դավաճանական հարձակումների և դրանց հետևանքների համար»՝ ընդգծելով թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։