Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե հարձակվի «Project Freedom» նախաձեռնության շրջանակում գործող ամերիկյան նավերի վրա։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

«Եթե նրանք հարձակվեն մեր նավերի վրա, Իրանը կջնջվի երկրի երեսից»,– նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ կարծում է՝ Իրանը դարձել է շատ ավելի ճկուն խաղաղ բանակցություններում։

Թրամփը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակաբար ուժեղացվում է։

«Մենք ունենք շատ ավելի բարձր որակի զենք և զինամթերք, քան նախկինում։ Մենք ունենք լավագույն տեխնիկան։ Մենք ունենք բազաներ ամբողջ աշխարհում, որոնք լիովին համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և կօգտագործենք, եթե անհրաժեշտ լինի»,– հայտարարել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment