ԱՄՆ ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են իրանական վեց փոքր նավակներ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերին։
Նրա խոսքով՝ ամերիկյան ուղղաթիռները ոչնչացրել են վեց նավակ, որոնք «սպառնալիք էին ներկայացնում առևտրային նավերի համար»։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվել։