ՊՍԺ-ն աշխատում է «Ռեալի» պաշտպանի տրանսֆերի ուղղությամբ

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ժոան Մարտինեսը հնարավոր է կարիերան շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում:

Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, ՊՍԺ-ում առաջին ամիսը չէ, որ հետևում են մադրիդյան թիմի երիտասարդական կազմում՝ «Կաստիլիայում» հանդես եկող իսպանացուն: Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նա լիովին կհամապատասխանի թիմի նոր զարգացման ռազմավարությանը, որի հիմքում ընկած է գերաստղերից հրաժարվելն ու երիտասարդ տաղանդների վրա շեշտը դնելը:

Այնուամենայնիվ, Մարտինեսին Ֆրանսիա տեղափոխելը բարդ խնդիր է լինելու: «Ռեալը» մեծ հույսեր է կապում երիտասարդ պաշտպանի հետ և մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը:

Նշենք նաև, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո:

Leave a Comment