Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո ընտանիքի հետ Իսրայել, ապա Կիպրոս արտագաղթած Մաքսիմ Գալկինն այս օրերին Երևանում է։ Հիշեցնենք, որ Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրա գործակալ։
Ուշագրավ է, որ երգչին պատմական Գառնի, Գեղարդ ուղեկցել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ մոդել նշանածի հետ։
Աղբյուր՝ Panorama.am