«Էլ Կլասիկոյին» ընդառաջ․ «Բարսելոնայի» չեմպիոնությունը հետաձգվում է

Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթանակ է տարել կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ։

Հանդիպման գլխավոր հերոս է դարձել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը երկրորդ խաղակեսում դուբլ է ձևակերպել։

«Ռեալը» 77 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ թույլ չտալով առայժմ առաջատար «Բարսելոնային», որն ունի 88 միավոր, ժամանակից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։

Լա լիգայի հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բարսելոնային»։ Մրցաշրջանի վերջին «Կլասիկոն» կկայանա մայիսի 10-ին։

Leave a Comment