Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնի» դեմ կայացած խաղում կատարելով արդյունավետ փոխանցում գրանցել է պատմական ցուցանիշ:
Նա հատել է կուբանյան թիմի մարզաշապիկով 100 արդյունավետ գործողության սահմանագիծը: Այս նվաճման կապակցությամբ 25-ամյա կիսապաշտպանին պաշտոնապես շնորհավորել է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը։
Հատկանշական է, որ Սպերցյանը ակումբի պատմության մեջ ընդամենը երկրորդ ֆուտբոլիստն է Ջոն Կորդոբայից հետո, ում հաջողվել է գրանցել այսպիսի արդյունք: Սակայն, եթե դիտարկենք բացառապես «Կրասնոդարի» ակադեմիայի սաներին, ապա հայ ֆուտբոլիստը առաջատարն է և առաջինը, որը «գոլ + գոլային փոխանցում» համակարգով վաստակել է 100 միավոր:
Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: