Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիա




Այսօր՝ մայիսի 4-ին, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել բողոքի ակցիա։


 


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ակցիայի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ ակցիայի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 300 մարդ։ Ակցիային արդեն միացել էին նաև «Հայաստան» դաշինքի կողմնակիցները։


 


Նկարահանումն իրականացվել է անձրևից հետո, երբ մասնակիցները դուրս էին եկել գետնանցումից։


 


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


Leave a Comment