Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հայ գերիների հարցը նախատեսում է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նախապես խորհրդակցելով Հայաստանի ղեկավարության հետ։
Նրա խոսքով՝ գործընթացը սկսվելու է Հայաստանի նախագահ և վարչապետի հետ քննարկումներից հետո, որից հետո նախատեսվում է կապ հաստատել Ադրբեջանի նախագահի հետ։
Մակրոնը նշել է, որ կողմերը կփորձեն գտնել արդյունավետ համագործակցության ձևաչափ՝ լինի դա անձնական հանդիպում, թե հեռախոսազրույց՝ ընդգծելով, որ ինքը հավատում է խաղաղության գործընթացի առաջընթացին։