
Հույս ունեմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի այդ երկրում։ Այս մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում, ըստ News.am-ի հայտարարել է ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման, թեկուզ և հեռավար ձևաչափով։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները հյուրընկալելու համար։
Նա նաև նշել է, որ իր առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի փոխնախագահը մասնակցում է Երևանում անցկացվող գագաթնաժողովին։ Փաշինյանը հավելել է, որ սա Թուրքիայից առաջին փոխնախագահն է, ով այցելել է Հայաստան։
—
Նկատենք, որ եթե Փաշինյանը մնա Հայաստանի վարչապետի պաշտոնում, ապա կարող է ստացվել այնպես, որ Ադրբեջանն ավելի արագ «կգա» Հայաստան, քան՝ ՔՊ ղեկավարն նա ուզում է մեկնել Բաքու: Իսկ թե Հայաստանի հայերն այսօր Երևան այցելած ո՞ր եվրոպական երկրի դռներին չոքած ապաստան աղերսելիս կլինեն, դա արդեն ոչ մի մակրոնի կամ դեր լայենի հետաք«քիր չի լինի: