Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփակաան դաշտում գերլարված պայքարում առավելության է հասել գործող չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ (3-2):
Մանչեսթերցիները շատ արագ երկու գնդակի առավելություն են ստացել. 6-րդ րոպեին հաշիվը բացել է Մատեուս Կունյան, իսկ 14-րդ րոպեին Բենյամին Շեշկոն կրկնապատկել է առավելությունը։
Երկրորդ խաղակեսում լիվերպուլցիները կարողացել են բեկել խաղի ընթացքը. 47-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 56-րդ րոպեին Կոդի Գակպոն վերականգնել հավասարակշռությունը:
Այնուամենայնիվ, վճռորոշ խոսքն այս դրամատիկ մրցավեճում ասել են դաշտի տերերը. 77-րդ րոպեին Կոբի Մեյնուն խփել է հաղթական գոլը։