
Սոնիկի հայտարարությունը խիստ ցինիկ է հնչում. բավական է այս հայտարարությունը դիտարկել և գնահատել բացառապես փաստերի, նախընտրական խոստումների և դրանց հաջորդած իրական զարգացումների համադրման պրիզմայով, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք:
Ինչպես հայտնի է, ՔՊ-ն խոստանում էր դեօկուպացնել Շուշին ու Հադրութը, հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսօր ունենք թղթով որպես Ադրբեջան ճանաչված ու հայաթափված Արցախ: Խոստացվում էր խաղաղություն, բայց 2021-22թթ-ին տեղի ունեցան հայտնի բախումները, որոնց պատճառով Հաաստանից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր հայտվեցին Ադրբեջանի թրի տակ: 2021-ին հայ հասարակությունը քվեարկել էր ոչ թե համազգային աղետի, այլ կայունության և արժանապատիվ խաղաղութան օգտին, բայց ստացավ անվերջանալի սարսափ: Հարց՝ այսքանից հետո որևէ բանական արարած ամռանը Նիկոլի օգտին կարո՞ղ է ձայն տալ: Մի անգամ խոստացված խաղաղության օգտին քվերակած, բայց վերջնարդյունքում կոտրած տաշտակի առաջ կանգնած հայ մարդը երկրորդ ագամ նբույն սխալը կգործի՞:
Նիկոլին խոստացել են, որ եթե նույն քաղաքական կուրսը շարունակի, ապա կարող է հանգիստ թվանկարչությամբ զբաղվել ու վերարտադվել, իսկ թե իրականում քանի ձայն ընտրություններում ՔՊ-ն կհավաքի, Սոնիկը խորապես թքած ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: