Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքը հանդիպել է Հարավային Կովկասում․ Կոշտա

Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքը հանդիպել է Հարավային Կովկասում․ Կոշտա

ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան Երևանուն ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ասել է, որ գագաթնաժողովը իսկապես պատմական էր։

«Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքը հանդիպել է Հարավային Կովկասում։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումներն ու անխոնջ դիվանագիտական ջանքերը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Եվրոպան համակողմանիորեն պետք է աշխատի Հայաստանի հետ և ամբողջ տարածաշրջանը ապահովելու խաղաղություն և կայունություն․ «Հարատև  խաղաղությունն ու կայունությունը խարսխված են դիմակայուն ժողովրդավարական կառուցակարգերում և ուժեղ տնտեսական կապերում հարևանների միջև»,-ասել է Կոշտան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment