17:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանն ու Զելենսկին հանդիպել են, կապի անջատումներ Մոսկվայում և NASA-ի բացառիկ կադրերը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Երևանում մեկնարկած գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը կարևորել է Եվրոպայի միասնականությունն ու ինքնիշխանությունը։

·  Հայաստանի և Իսպանիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերի ամրապնդումը հատկապես էներգետիկայի և ԵՄ համագործակցության ոլորտներում։

·  Ուկրաինայի նախագահը Երևանում հայտարարել է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլին պատրաստ լինելու մասին։

·  Իտալիայի վարչապետն անդրադարձել է միգրացիոն ճգնաժամերին և դրանց ազդեցությանը պետությունների կայունության ու ժողովրդավարության վրա։

·  Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

·  Ընտրակաշառքի գործով ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը դադարեցրել է հացադուլը։

·  Մոսկվայում մայիսյան տոների ընթացքում անվտանգության նկատառումներով կսահմանափակվի բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը։

·  NASA-ն հանրությանն է ներկայացրել «Արտեմիս-II» առաքելության տիեզերական լուսանկարների ծավալուն արխիվը։

  

Leave a Comment