ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում իր նավթակիր տանկերի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին

ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում իր նավթակիր տանկերի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ Իրանը երկու «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությանը (ADNOC) պատկանող տանկերին, որն այդ պահին անցնում էր Հորմուզի նեղուցով։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ զոհերի բացակայության մասին հաղորդելով հանդերձ։ Էմիրությունների դիվանագիտական գերատեսչությունը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գործողությունները որակել է որպես «ծովահենություն»՝ ընդգծելով, որ առևտրային նավագնացության թիրախավորումը և Հորմուզի նեղուցը որպես տնտեսական շանտաժի գործիք օգտագործելն անընդունելի է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment