Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» 21-րդ չեմպիոնությունը

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը: Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի թիմը առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին (45+1) բացեց Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ դարձավ խաղի գլխավոր հերոսներից մեկը։ Արդեն 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը, ստանալով նույնպես փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսի փոխանցումը, գրավեց մրցակցի դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը։

Leave a Comment