Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովին Բելառուսը ներկայացնում է ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։
Նա նշել է, որ իր ներկայության նպատակը Բելառուսի մասին խոսելն է։ Տիխանովսկայան ընդգծել է, որ բելառուս ժողովուրդը չի նույնանում վարչակարգի հետ, Բելառուսը Ռուսաստան չէ և հանդիսանում է Եվրոպայի մաս։
«Ես այստեղ եմ՝ խոսելու Բելառուսի մասին, այն մասին, որ բելառուսները վարչակարգը չեն, որ Բելառուսը Ռուսաստան չէ, և որ մենք Եվրոպայի մասն ենք։ Ես բարձրացնելու եմ Բելառուսի անվտանգության և անկախության, Ուկրաինային աջակցելու և եվրոպական միասնության պահպանման անհրաժեշտության հարցերը»,- հայտարարել է նա։