Տեսանյութ. Այսօրվա որոշումները կանխորոշելու են գալիք ապագան. Սթարմեր

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ԵՔՀ գագաթնաժողովում իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար` բարձր գնահատելով Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ջերմ ընդունելությունը:

Նա իր խոսքում նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է վերջին ամիսների ընթացքում` շեշտադրելով Ուկրաինայի պատերազմը և Իրանի հետ կապված լարվածությունը:

«Այս իրադարձությունները ուղղակիորեն ազդում են բոլոր երկրների տնտեսության, էներգետիկայի և անվտանգության վրա»,- ասել է Սթարմերը:
Նա նշել է մի քանի կարևոր ուղղություններ, որոնց շուրջ պետք է համախմբվի եվրոպական հանրությունը` Տնտեսություն և Էներգետիկա, անօրինական միգրացիա և հիբրիդային սպառնալիքներ:

«Եվրոպան պետք է լինի ավելի միասնական ու ճկուն… այսօրվա որոշումները կանխորոշելու են գալիք սերունդների ապագան»,-ասել է Սթարմերը:

Leave a Comment