Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը աջակցելու փոխարեն, խաթարում է այն։
Ալիևը պնդում է, որ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք պարունակում էին «վիրավորանքներ և կեղծ տեղեկություններ»՝ ուղղված Ադրբեջանին։
«Պատկերացրեք. 14 բանաձև հինգ տարվա ընթացքում։ Վերջինը ընդունվել է ընդամենը չորս օր առաջ, միտումնավոր՝ գագաթնաժողովից անմիջապես առաջ», – ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռավար ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին։