Ռուսատյաց Մակրոնը երևի շատ կուզեր, որ Հայաստանն էլ հայաթափվի





8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ Այս մասին, ինչպես հաղորդում է tert.am-ը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ և Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը և այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում, և որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են»,-ասել է  նա:
Արցախը հայության թշնամուն հանձնելու, բազմահազարամյա հայոց հողը հայաթափելու  մեղավորներից մեկը՝ Մակրոնը, ակնհայտ նշում է իր «փորացավը», այն է՝ Ռուսաստանի դեմ ինչ-որ վատություն անելը: Իսկ թե հետո ինչ կլինի Հայաստանի կամ հայերի հետ, նրան ընդհանրապես հետաքրքիր չէ: 
Սա ուղղակի բացահայտ ծաղրանք է հայերի նկատմամբ, որ Մակրոնի շատ սիրելի Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղաքականության» հետևանքով կորցրեցին Արցախը, Հայաստանի Հանրապետության նկատելի տարածքներ, հազարավոր զինվորներ ու սպաներ: Իսկ Մակրոնը խոսում է «ձեռքբերումներից»: Տեսնես այդ ի՞նչ ենք «ձեռքբերել»: 

 



Leave a Comment