Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Մարգարիտա Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին



Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից: Այս մասին ասել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին Հայաստան՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:



«Սա այնպիսի անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից, որին մենք այնքան անգամ ենք փրկել։ Ժամանակն է մտածել այդ երկրում ռուս բնակչության և մեր շահերի պաշտպանության մասին։ Եթե ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ապա նրա հաջորդը հաստատ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment